Դատարանը վարույթ է ընդունել Գագիկ Ջհանգիրյանի հայցը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ջհանգիրյան

 ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Վարչական դատարանը վարույթ ընդունեց Գագիկ Ջհանգիրյանի հայցը` Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը առոչինչ ճանաչելու պահանջով, որով զրկվել էր դասային աստիճանից եւ ազատվել գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից»։

 ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու և զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։ Գործը մակագրվել էր դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին։