«Իմ քայլն» ուզում էր՝ գլուխներս կախ լսեինք. Սամսոնյանը՝ ՍԴ նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը տարակուսելի է համարում խորհրդարանական մեծամասնության վարքագիծն առ այն, որ Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու նախագծի քննարկման ու քվեարկության ժամանակ, «Իմ քայլն» ամեն բան անում էր, որ նախագիծն ընդունվի միաձայն:

24News-ի հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ԱԺ նախագահության մակարդակով իշխանական պատգամավորները ցանկանում էին, որ իրենք գլուխները կախ լսեին, հակափաստարկներ չբերեին: «Նրանց նման վերաբերմունքը շատ կոշտ էր: Ես այն տեսակետին եմ, որ այդ նախագծով աչքի տեղը ունքն էլ են հանելու: Ավելին՝ ՍԴ դատավորներին իրենց մարդկանցով փոխարինելու և ՍԴ-ի հետ քաղաքական հարցեր լուծելու միտում եմ տեսնում»,- ընդգծեց Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։