ՀԱԷԿ-ը 2020-ի մայիսին 65 օրով պլանային կանգ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Հայկական Հայկական ատոմային էլեկտրակայանը 2020-ի մայիսի 15-ից 65 օրով կանգ կիրականացնի՝ պլանային աշխատանքների համար: Այս մասին ատոմակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Պլանային կանգն այս պահի ռեժիմներով նախատեսված է մայիսի 15-ից՝ 65 օրով։ Կլինի ամբողջական կանգառ»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ սպառման, արտահանման, ներմուծման ռեժիմներից կախված այդ ժամկետները կարող են փոխվել:  

Կկատարվեն հովացման աշտարակի վերանորոգման և շատ այլ աշխատանքներ:

Տեսանյութեր

Live

Լրահոս