Բնական է, որ Սերժ Սարգսյանը չի ընդունում մեղադրանքը, իրավապահները պետք է ապացուցեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«Քաղաքական նկատառումներով նախկին ընդդիմությունը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, խորացրել է պետությունը թալանողների մասին հանրության պատկերացումները և բնական է, որ նրանց մոտ հիմա հարց է ծագում՝ ո՞ւր են այդ մսխումները, ինչո՞ւ չկա թալանի վերադարձ: Նման հարցերը մշտապես ուղեկցելու են նոր իշխանությանը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նա համոզված է, որ այն ծավալի մսխումները, որոնք կատարվել են նախորդ համակարգում, բարձի տակ դրված չեն, որ վերցնեն ու վերադարձեն հանրությանը, ավելին՝ դրանք տարալուծված են ոչ միայն Հայաստանում, այլև դրանից դուրս։ 

Ըստ Բադալյանի՝ հանրային համերաշխության հասնելու համար, պետք է գտնել նախկինում կուտակված կապիտալի լեգիտիմացման որևէ մեխանիզմ, որպեսզի դուրս գանք ծայրահեղ հակադրություններից։ 

«Շատ լավ կլինի, որ իշխանություն-հանրություն անկեղծ երկխոսություն լինի նախկինում եղած միջավայրում ձևավորված այս միֆերից ձերբազատվելու համար։ Բայց, իրականում, այն շատ դժվար է, որովհետև մյուս կողմից իշխանությունն ունի իր քաղաքական խնդիրները, և դրանք ենթադրում են որոշակի միֆական տոնայնություններ՝ ըստ անհրաժեշտության»,- նկատել է Բադալյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։