Թիմի դաժան քննադատներից եմ, ընդդիմության քննադատությունը մեր արածի համեմատ գովասանք է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«Մենք զարգանալու ենք մեր ներքին ուժով, թեև չենք մերժում օտարերկրյա ներդրումը, եթե այն կբերի գիտելիքներ, նոր փորձ, տեխնոլոգիա, որից  երկիրը կուժեղանա։ Միևնույն ժամանակ, միշտ պետք է հաշվի առնենք, որ օտարերկրյա ներդրողը ՀՀ գալով շահույթ է հետապնդում և իրեն չի հուզում քո երկրի հանրային շահը»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարազդատ Կարապետյանը։

Նրա  խոսքով՝ պետք է օտարերկրյա ներդրումների նկատմամբ կույր հակումը դնել մի կողմ և զարգանալ ներքին խնայողությունների հաշվին։

Շարունակությունը՝ տեսանյութում։