Թուրքիայում չեն կարողացել թարգմանիչ ապահովել Գերմանիայի նախկին նախագահի ելույթի համար

ԵՐԵՎԱՆԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

/

Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միությունը (TÜSİAD) Ստամբուլում կազմակերպել է  «Հասկանալ Չինաստանը, համագործակցել  Չինաստանի հետ» խորագրով կոնֆերանս (համաժողով), որին ներկա է գտնվել  Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Նրա ելույթն ուղեկցվել է սկանդալային միջադեպով: Երբ Քրիստիան Վուլֆը մոտեցել է ամբիոնին և գերմաներեն ելույթ ունեցել, պարզվել է, որ թարգմանիչ չկա:

Համաժողովի  կազմակերպիչներից մեկը մոտեցել է Գերմանիայի նախկին նախագահին, հայտնել, որ գերմաներենի թարգմանիչ չկա, ուստի պահանջվում է անգլերեն ելույթ ունենալ:

Ի պատասխան նման վերաբերմունքի՝ Վուլֆը հայտնել է, որ հնարավոր չէ այդ թեմայով անգլերեն ելույթ ունենալ և հեռացել է ամբիոնից: