Վրաստանի զբոսաշրջային եկամուտը 11 ամսում կազմել է 3 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Թբիլիսի

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության 2019 թվականի տվյալներով՝  հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանը միջազգային զբոսաշրջիկների այցելություններից ստացել է շուրջ 3 մլրդ դոլարի եկամուտ, ինչը 1,2%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Միայն նոյեմբերին զբոսաշրջիկների այցելությունից Վրաստանի ստացած եկամուտը կազմել է մոտ 202 մլն դոլար՝ 10,6 մլն դոլարով ավելի նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից: