Թրամփը Լավրովի հետ լուսանկար է հրապարակել Սպիտակ տան հանդիպումից․ Թրամփը գոհ է հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Թրամփ Լավրով

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլուգում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ  Լավրովի հետ համատեղ լուսանկար է  հրապարակել՝ արված Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակում:

Թրամփ Լավրով

Թրամփը Twitter-ում նաև գրել է. «Շատ լավ հանդիպում անցկացրի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի մյուս ներկայացուցիչների հետ: Քննարկեցինք բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ առևտուրը, Իրանը, Հյուսիսային Կորեան, միջուկային համաձայնագիրը, միջուկային զենքի վերահսկումը և ընտրություններին միջամտությունը: Անհամբեր սպասում եմ մոտ ապագայում այս երկխոսության շարունակմանը»:

Ըստ Սպիտակ տան պաշտոնական հայտարարության նախագահ Թրամփը ՌԴ ԱԳՆ ղեկավարին նախազգուշացրել է՝ Ռուսաստանը պետք է զերծ մնա  ամերիկյան ընտրություններում որևէ միջամտությունից, ինչպես նաև Մոսկվային կոչ է արել լուծել Ուկրաինայի հետ հակամարտությունը:

Լավրովի այցը Սպիտակ տուն տևել է մեկ ժամ։ Վերջին անգամ Թրամփը Սպիտակ տանը Լավրովին ընդունել էր 2017թ.:

Սերգեյ Լավրովը Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին ասել է, որ անցել Է փոխըմբռնման մթնոլորտում, քննարկել են մի շարք հանգուցային խնդիրներ։

«Մենք հասկանում ենք ԱՄՆ ներքին քաղաքականությունը, բայց երկուստեք շահագրգռություն կա աշխատելու այն ոլորտներում, որտեղ մենք կարող ենք արդյունքների հասնել»,- նշել Է նախարարը: