ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն այսօր կնշանակվի «Նապոլի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ժամեր առաջ հեռացվել է պաշտոնից:
Նախատեսվում է, որ Գատուզոն վեցամսյա պայմանագիր կստորագրի ակումբի հետ, մրցաշրջանի ավարտին մարզչի եկամուտը կկազմի 1,5 միլիոն եվրո, իսկ հաջորդին՝ 3 միլիոն: