Լոռու մարզում բախվել են 21–ամյա վարորդի KIA-ն և 30-ամյա վարորդի Opel Astra-ն. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակություն

Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Լեռնահովիտ գյուղի 6-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 7-րդ տան դիմաց բախվել են Լեռնահովիտ գյուղի բնակիչներ, 21-ամյա Նարեկ Բաղդասարյանի վարած KIA մակնիշի 34 MM 488 համարանիշի, 30-ամյա Կարեն Ավետիսյանի վարած Opel Astra մակնիշի 35 FO 209 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդներից Ն. Բաղդասարյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Տաշիր» բժշկական կենտրոն: