Գունդ մտնելիս, հորդորում էինք չկրակի, կրակում էր․Սմբատ Բարսեղյանը ոստիկանին սպանելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Սմբատ Բարսեղյան

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամերից տասի գործով դատական դեկտեմբերի 11-ի նիստում ցուցմունք է տվել ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը, որին բացի այլ արարքներից մեղսագրվում է նաև երկու ոստիկանի սպանություն:

Ցուցմունքում Բարսեղյանը նախկին իշխանություններին մեղադրել է դավաճանական գործողությունների մեջ։

Բարսեղյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հարց է ուղղել իր պաշտպանյալին՝ մասնավորապես ոստիկան Արթուր Վանոյանի սպանության հանգամանքների վերաբերյալ։

Ի պատասխան Բասեղյանն ասել է, թե գունդ մտնելիս իրենք Վանոյանին հորդորել են չկրակել և ոստիկանին ոչինչ չի պատահի, բայց նա շարունակել է կրակել իրենք էլ ի պատասխան այդ կրակոցների պատասխան կրակ են բացել։