Բագրատաշենի անցակետում՝ մեքենայի մեջ, հայտնաբերվել է չմաքսազերծված 185 բջջային հեռախոս

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

հեռախոս

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի սահմանային անցակետում հսկողություն են իրականացրել Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ. Շ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցի նկատմամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հսկողություն արդյունքում վարչության աշխատակիցները հայտնաբերել են տարբեր մոդելի 185 բջջային հեռախոս, այդ թվում` «Apple», «Samsung» և այլ տեսակի: Որպես թաքստոց են հանդիսացել տրանսպորտային միջոցի սրահի նստարանների տակ թաքցված պայուսակները, սրահի դիմացի սառնարանը ու նստատեղերի վերնամասի պահատուփերը:

Դեպքի փաստով ՊԵԿ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: