Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին, տեղեկանում ենք Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից։

Մակագրումն արվել է դեկտեմբերի 10-ին, եւ այն վարույթ ընդունել կամ չընդունելու մասին որոշում դեռևս չկա:

Հիշեցնենք, որ պաշտպանները բողոքարկել են Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նոյեմբերի 7-ի որոշումը, որով Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել էր: Բողոքը մակագրված է եղել դատավոր Մխիթար Պապոյանին։

Առաջին դատական նիստին մեղադրող դատախազները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ մատնանշելով արտաքին այնպիսի գործոններ, որոնք, ըստ իրենց, կարող են կասկած հարուցել դատարանի անաչառության հարցում: