Թուրքիան սպառնացել է փակել Ինջիրլիք ռազմաբազան ԱՄՆ-ի համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ինջիրլիք

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է  ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանրապետական և դեմոկրատ սենատորների կողմից պատրաստված նախագիծը, որով նախատեսվում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Գրել է Ermenihaber-ը։

Ի պատասխան հնարավոր այդ քայլին, Չավուշօղլուն նշել է, որ Անկարան այդ դեպքում կարող է փակել Թուրքիայում գտնվող ՆԱՏՕ-ի Ինջիրլիք ռազմաբազան ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները պայմանավորված են S-400 ՀՕՊ համակարգերի շուրջ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կայացած գործարքով։