ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացին բերման է ենթարկվել Բագրատաշենի բաժին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակություն

Դեկտեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 49-ամյա Կախաբերա Ց․-ն, որը, 2009թ. սեպտեմբերի 3-ից հետախուզվում է ՌԴ Մոսկվա քաղաքի ՆԳՎ Մետրոպոլիտենի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի /Խարդախությունը/ մեղադրանքով: