ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Աֆղանստանի Բահրամ շրջանում մեքենայի պայթյունի հետևանքով հինգ վրացի զինվորական է տուժել։
Պայթյունը որակվել է որպես ահաբեկչություն։ Մեքենայի մեջ ռումբ է տեղադրված եղել, որը պայթել է ՆԱՏՕ-ի ավիաբազայի մոտ՝ Փարվան շրջանում։
Անհայտ անձինք կրակել են զինվորականների ուղղությամբ։ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հարձակման թիրախում եղել է հիվանդանոցը, որը կառուցվում է բազայի հարևանությամբ։