Անկարայի պաշտոնական դիրքորոշումը դեռ չկա․ Մանոյանը՝ Թուրքիայի հարձակման փաստաթղթի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

«Եթե Հայաստանի վրա Թուրքիայի հարձակման մասին փաստաթուղթը ստույգ լինի, ապա դա ցույց կտա, թե որքան լուրջ խնդիրներ են կանգնած մեր առջեւ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ դատի» եւ ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նրա տիրապետած տվյալներով, դա կարող է լինել Ֆեթհուլա Գյուլենի կողմնակիցների ձեռքի գործը։ «Բայց այդ ամենը առանձին մեկնաբանություններ են, իսկ Անկարայի պաշտոնական դիրքորոշումը դեռեւս չկա։ Գուցե, պատասխան լինի թուրքական խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի հարցմանը՝ հասցեագրված Թուրքիայի արտգործնախարարին։ Պետք է սպասել»,- ասել է ՀՅԴ գործիչը։

Նշենք, որ լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե Oğuztürk կոդային անվամբ գործողության շրջանակում թուրքական բանակը նախատեսել էր ավիահարվածներ հասցնել Հայաստանին։

Տեսանյութեր

Live

Լրահոս