«ՍԱՍ»-ի Արտակը եւ Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Իրավական

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը («ՍԱՍ»-ի Արտակը) եւ գործարար Արամ Քոչարյանը հրաժարվել են ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ «Terrazza» սրճարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի գործով։ Այս մասին 24News-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նշենք, որ Արտակ Սարգսյանը հրաժարվել է նաև Քննչական կոմիտեում ցուցմունք տալ։ 

Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 5 -ին Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում միջադեպ էր տեղի ունեցել Արտակ Սարգսյանի` «ՍԱՍ-ի Արտակի» մասնակցությամբ: Արտակ Սարգսյանը ոստիկանությունում, սակայն, բացատրություն էր տվել եւ հերքել  իր մասնակցությունը միջադեպին։ Դեպքի կապակցությամբ հունիսի 8–ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։