Բա վարչապետին ի՞նչը հետաքրքրի՝ ուտե՞լը, «ատկատ» անե՞լը.պատգամավորը՝ «jingle bells»-ի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ոչ միայն բնական, այլև անհրաժեշտ է համարում, որ Ամանորի համար քաղաքապետարանը մեծ գումար հատկացնի: Բացատրում է՝ մարքեթինգային քայլ է՝ միտված մեր հայրենակիցներին Հայաստանում պահելուն ու դեպի Հայաստան եկող դրամական հոսքերի մեծացմանը:

24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ դա նույն բանն է, թե մասնավորին ասեն՝ ինչո՞ւ ես գովազդ անում, չէ՞ որ ծախս է: «Այո, ոչ ոք չի ասում, թե մայրաքաղաքի խնդիրները վերջացել են, բայց դրանց զուգահեռ պետք է քաղաքի բրենդինգով զբաղվենք: Ցավում եմ, որ հիմա է նման որոշում կայացվել, այսպես պետք էր տարիներ առաջ անել, որ զբոսաշրջիկները մտածեին ու ցանկանային Նոր տարին Հայաստանում անցկացնելու մասին»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։