Ի՞նչ 30 տարի, գնում եք Անտոն Երվանդիչի ժամանակնե՞ր, Մարտի 1-ի համար քննիչներ չեն հերիքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հորդորում է իշխանությանը խնդիր դնել իր առջև և նախորդների հետ վերաբերմունքի առումով որոշակի ճանապարհային քարտեզ ունենալ։ Այս մասին նա ասել է 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում։

Սարգսյանի խոսքով՝ իշխանությունը պետք է որոշի՝ դատել բոլորի՞ն, մինչև դպրոցի վերջին տնօրենը, թե՞ միայն այն մարդկանց, որոնց գործունեության հետևանքով մարդկային կյանքեր են կորսվել։

«Ում վրա արյան պատասխանատվություն կա, պետք է դատվի։ Իսկ նրանք, ովքեր պետությունից տարել են, պետք է ընդունեն, հետ վերադարձնեն ու դառնան ՀՀ հպարտ քաղաքացիներ»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։