2019-ին ձերբակալված լրագրողների թվով առաջատարը Չինաստանն ու Թուրքիան են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

«Լրագրողների պաշտպանության հարցերով հանձնաժողով» շահույթ չհետապնդող խումբը հայտնել է, որ 2019թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ առնվազն 250 լրագրող բանտում է գտնվում իրենց ծավալած մասնագիտական գործունեության պատճառով, փոխանցում է CNN-ը։  Զեկույցի համաձայն՝ Չինաստանում 2019-ին առնվազն 48 լրագրող է ձերբակալվել, Թուրքիայում՝ 47, Սաուդյան Արաբիայում՝ 26 , Եգիպտոսում՝ 26:

Հանձնաժողովի տվյալներով՝ լրագրողերն ամենից շատ ձերբակալվում են Չինաստանում, Թուրքիայում, Սաուդիան Արաբիայում և Եգիպտոսում: Խումբը պարզել է, որ նրանց մեծամասնությունը բանտում է հայտնվել «հակապետական մեղադրանքների» պատճառով:  

Նոր զեկույցում հանձնաժողովը նշել է, որ «կեղծ լուրերի» համար մեղադրվող լրագրողների թիվն այս տարի մեծացել է: