ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
«Հպարտ եմ, որ «Ռոմայի» մի մասնիկն եմ: «Օլիմպիկո» ստադիոնում խաղալը մեծ պատիվ է ինձ համար: Ես ինձ երջանիկ եմ զգում «Ռոմայում» և չեմ ցանկանում հեռանալ ակումբից»,- այս մասին Հռոմի «Սանտա Մադրե դել Ռեդենտորե» եկեղեցում՝ պատասխանել է լրագրողների հարցերին , ասել է Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը :
Romanews.eu-ի փոխանցմամբ հայկական ֆուտբոլի առաջատարը խոսել է նաև կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի մասին, որի դեմ Մխիթարյանը խաղացել է «Շախտյորում» հանդես գալու տարիներին:
«Մեսիի դեմ խաղացել եմ «Կամպ Նոու» ստադիոնում: Նա իսկական այլմոլորակային է: Կարծում եմ, որ «Բարսելոնան» էլ դժվարություններ ունեցավ «Օլիմպիկո» ստադիոնում»:
Այն հարցին, թե ով է Մխիթարյանի ամենասիրելի ֆուտբոլիստը նա պատասխանել է.
«Իմ ամենասիրելի ֆուտբոլիստը Զիդանն է»:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը իտալական ակումբում հանդես է գալիս վարձակալությամբ: