ՌԴ-ում մեքենային ամրացված սահնակով Ձմեռ պապ ման տված վարորդին տուգանել են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

պն

Դոնի Ռոստովում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տուգանել են վարորդին, որը ճանապարհի երթևեկելի մասով՝ մեքենային ամրացված սահնակով Ձմեռ պապու հանդերձանքով տղամարդու է ման տվել, հայտնում  է РИА Новости-ն։

Միջադեպը ներկայացնող տեսանյութը հայտնվել է սոցցանցում: Տեսանյութին կից «Ռոստովում Սանտա Կլաուս է նկատվել՝ բավարական եղջերուին լծված սահնակում» 
գրառում է հրապարակվել։

Ոստիկանության վարորդի նկատմամբ 1000 ռուբլու վարչական տուգանք է սահմանել, քանի որ նա  խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, համաձայն որոնց՝ մարդկանց տեղափոխությունը մեքենայի սրահից դուրս չի թույլատրվում: