Ակտիվիստ ու ընդդիմադիր Հայկ Մարությանը տարբերվում է քաղաքապետ Մարությանից. Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

«Այո, մենք պետք է տարբեր լինենք, անթույլատրելի է, որ Ազգային ժողովում այլակարծություն չլինի»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ «մի հատ գտեք ձեզ» արտահայտությանը:

Դառնալով Ամանորի կազմակերպման համար շուրջ 750 հազար դոլար տրամադրելուն և այդ կապացությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «լայվին», որտեղ նա առաջարկում է «Jingle bells»-ին համարժեք հայերեն տարբերակ ունենալ, Գորգիսյանն ասաց. «Վարչապետը փակում է մշակույթի նախարարությունն ու ստիպված «երգի» խնդիրներով զբաղվում: Կարծում եմ՝ նա իր առաքելությունը գիտակցելու ու գնահատելու խնդիր ունի: Հարցեր կան, որ բնավ իր «կալիբրի» չեն»:

Մանրամասները՝ տեսանյութում։