Ճանապարհային ոստիկանության պետը տոներին ընդառաջ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Ճանապարհային ոստիկանությունում դեկտեմբերի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։

Մասնակցել են Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարներն ու հրամանատարները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, Եգոր Կարապետյանը Ճանապարհային ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարել է դեկտեմբերի 14-ից անցնել ուժեղացված ծառայության։ Նպատակը նախատոնական և տոնական օրերին հանրապետությունում անվտանգ երթևեկության ապահովումն է։

«Մայրաքաղաքի գրեթե բոլոր խաչմերուկներում և հանրապետության բոլոր ճանապարհներին 24 ժամ ծառայություն կիրականացնեն Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը։ Եգոր Կարապետյանը հանձնարարեց անհանդուրժող լինել, ներողամտություն չցուցաբերել ոչ սթափ վիճակում գտնվող և երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարող վարորդների նկատմամբ։

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի անձնակազմին ցուցում տրվեց տոնական և նախատոնական օրերին իրականացնել անխափան ծառայություն, պատասխանել և ուղղորդել բոլոր զանգահարողներին։

Հաշվառման և քննական ստորաբաժանումների ղեկավարությանը հորդորվեց բացառել կոռուպցիոն որևէ դրսևորման որևէ, մատուցել միայն բարձրորակ ծառայություն։
Հանրապետության սահմանային անցակետերում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկաններին ցուցում տրվեց հետևել համազգեստի կոկիկությանը, քաղաքացիների հետ շփումներում լինել գրագետ ու բարյացակամ։

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև Ճանապարհային ոստիկանության ծառայությանը, իրավական և կադրային քաղաքականությանը վերաբերող այլ հարցեր ևս»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս