ՌԴ-ում հանդես եկող Մ.Ալոյանը նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի ոսկե տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

/

Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը Կեմերովոյում նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի ոսկե տիտղոս: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Նա հաղթանակ է տարել պանամացի Ռոնալ Բատիստայի դեմ մենամարտում: 52.16 կգ քաշային կարգում կայացած մենամարտը բաղկացած է եղել 12 ռաունդից: Ալոյանը հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ:

Ալոյանը պրոֆեսիանալ սպորտ է մուտք գործել 2017-ի մայիսին: 31-ամյա մարզիկի հաշվին գրանցվել է 5 հաղթանակ և մեկ պարտություն: Նա դարձել է 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն (2011, 2013) և Եվրոպայի չեմպիոն (2010):