ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Պոլսո Հայոց 85–րդ պատրիարք, եպիսկոպոս Սահակ Մաշալյանն այսօր՝ դեկտեմբերի 11–ին, Հրաշափառով կմտնի Պատրիարքարանի աթոռանիստ Մայր տաճար։
Այս մասին տեղեկացնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի կայքը՝ հավատացյալ հայերին հրավիրելով պատրիարքարան՝ մասնակցելու Հրաշափառին եւ աջհամբույրին։
Նշենք, որ այսօր Պոլսո Հայոց պատրիարք է ընտրվել եպիսկոպոս Սահակ Մաշալյանը։