Տվյալ դեպքում Հռոմի Պապը ես եմ, պետք չէ Հռոմի Պապից կաթոլիկ լինել․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Կառավարության այսօրվա նիստում քննարկվում էր Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Հարցի շուրջ իր վերապահումները ներկայացրեց  ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և առաջարկեց ձեռնպահ մնալ այս ձևով նախագիծը առաջ տանելուց:

Տեղից արձագանքեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն վարչապետը կոչ արեց չվրդովվել:

«Դե եկեք անօրինական գործողություններով իրավական կոչեր անենք, եկեք բռնության մասին կես ժամ քննարկում ունենանք, բայց փոխարենը ինքներս մեզ թույլ տանք անօրինական գործողություններ իրականացնել», - ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Վարչապետին այս դիտարկումը դուր չեկավ և նա կտրուկ հայտարարություն արեց:

«Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով տեղից հնարավոր չի շարժել: Մենք ունենք նախարարություններ լիքը պարապ մարդկանցով, որոնց միակ ակնկալիքն այն է, թե երբ  է գալու ժամը լրանալու, որ գնան տուն», - ասաց վարչապետը, ապա կատակեց. «Եվ պետք չէ, Հռոմի պապից կաթոլիկ լինել, տվյալ դեպքում, Հռոմի պապը ես եմ»: