Հավանություն տրվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

բակո

Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների  նախագծերի  վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Օրենքի նախագծով նախատեսվում է կատարելագործել Հայաստանի Հանրապետությունում ապօրինի ճանապարհով ստացված գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը, ինչն ավելի արդյունավետ կդարձնի ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը, հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները: