Չգործող ոռոգման ջրագծից ապամոնտաժել է խողովակներ և տեղափոխել իր տան բակ

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 7-ին Տավուշի մարզի մի բնակչի տան բակում կատարված զննությամբ հայտնաբերել են 8 հատ՝ յուրաքանչյուրը 5 մ երկարությամբ, ամբողջականությունը պահպանված ցինկապատ խողովակներ և 5 հատ հորիզոնական կտրված՝ յուրաքանչյուրը 5 մ երկարությամբ ցինկապատ խողովակներ, որոնցով վերջինս պատրաստել էր խոտի հակերի համար ծածկոց:

77-ամյա տանտերը հայտնել է, որ խողովակներն առանց թույլտվության ապամոնտաժել է մոտ 15 տարի առաջ Կոթի գյուղի «Թեղուտ Ղոբին» կոչվող վայրում, իրեն պատկանող հողամասով անցնող, չգործող ոռոգման ջրագծից և տեղափոխել է իր տան բակ:
Վնասի չափը պարզվում է:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: