Հաջիևը մեկնաբանել է հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմաթ Հաջիեւը մեկնաբանել է հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխայցը, հայտնում է «ԱՊԱ»-ն։

Հաջիեւը Երեւանին մեղադրել է «Ղարաբաղյան բանակցությունների առումով ապակառուցողական քաղաքականություն վարելու մեջ»։ Ըստ Հաջիեւի, «բանակցային պրոցեսը խաթարվում է Հայաստանի հնչեցրած հակասական հայտարարությունների պատճառով»։ Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ իրենց համար կարեւոր էր, որպեսզի Հայաստանը իրազեկվի, թե ինչպիսին է Ադրբեջանը, եւ հայաստանյան հանրությունն իմանա, թե ինչ են տեսել հայ լրագրողները Ադրբեջան այցելելիս։