ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան Ձեզ կասեմ հետևալ չորս բանը.
-եթե Դուք կարծում եք, որ Ազգային ժողովը կամ խորհրդարանական ուժերը Ձեր մտքերի դակողներն են կամ ծափահարողը, ապա մոլորված եք:
-եթե կարծում եք, որ Ձեր կողմից առաջարկվող թափթփված օրինագծերի համար պետք է Ձեզ շնորհակալություն հայտնենք, քանզի ներկայանում եք ամենայն հայոց բարեփոխիչ, ապա դուք ինքնահաստատված չեք:
-եթե դուք ունեք այդքան հեղինակություն Լուսավոր Հայաստանի ընտրողներին ուղղորդելու համար, ապա դա արեք նայելով տեսախցիկներին, այլ ոչ թե գլուխը կախ և աչքերը փախցնելով:
-առհասարակ հարգեք օրենսդիր մարմինը, որովհետև այն ընտրված է հինգ տարով, իսկ Դուք որպես նախարար կարող եք այսօր լինել այդ պաշտոնին, իսկ վաղը` չլինել:
Հաջողություն և ողջամտություն եմ մաղթում»: