ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգը հաստատվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News  

ՀՖՖ

Դեկտեմբերի 12-ին՝ ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում կոմիտեն միաձայն քվեարկել և հաստատել է  դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ ժողովի օրակարգը:

  1. Հայտարարություն առ այն, որ Ժողովը հրավիրվել և գումարվել է ՀՖՖ-ի կանոնադրությանը համապատասխան/ Ժողովին մասնակցող պատվիրակների լիազորությունների ճանաչում։
  2. Ժողովի օրակարգի հաստատում։
  3. Ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների ընտրություն։
  4. Հաշվիչ հանձնաժողովի ընտրություն։
  5. ՀՖՖ անդամների ներկայացրած առաջարկությունների քննարկում։
  6. ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից կասեցված Անդամների՝ ՀՖՖ անդամության կասեցում։
  7. ՀՖՖ Նախագահի ընտրություն։
  8. ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների ընտրություն։
  9. ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամների կազմից փոխնախագահի ընտրություն։
  10. ՀՖՖ անդամավճարների չափի սահմանում։
  11. Բողոքարկման կոմիտեի նախագահի/անդամի նշանակում։