Անգելա Մերկելը գլխավորել Է 2019-ի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց վարկանիշը․ «Ֆորբս»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Forbes հանդեսի վարկածով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գլխավորել Է 2019 թվականի աշխարհի հարյուր ամենաազդեցիկ կանանց վարկանիշը: Առաջին եռյակում տեղ են գտել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Մերկելը, որն առաջին տեղն Է զբաղեցնում իններորդ տարին անընդմեջ, շարունակում Է պայքարել հակամիգրանտական տրամադրությունների դեմ Եվրոպայում, հաղորդում Է «ՌԻԱ Նովոստին»: