Չնայած տարբեր դիրքորոշումներին՝ Ղարաբաղի հարցում փոխըմբռնման հասնել հնարավոր է․ Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ, չնայած տարբեր դիրքորոշումներին, Ղարաբաղի հարցում փոխըմբռնման հասնելը հնարավոր է։

«Չէի ասի, որ ինչ-որ կերպ կողմերի միջև երկխոսության տեսլականի անհնարինություն ենք «արձանագրել»։ Ինձ թվում է՝ կողմերն այդ մասին չեն խոսել: Այն, որ դիրքորոշումները տարբեր են, ակնհայտ է, քանի որ հակառակ դեպքում բանակցային գործընթաց չէր լինի»,- ասել է Զախարովան՝ վերահաստատելով, որ Ռուսաստանը, որպես միջնորդ երկիր, կշարունակի նպաստել երկխոսության շարունակմանը՝ հանուն ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման:

Որպես երկխոսության կայացած օրինակներ՝ Զախարովան օրինակ է բերել վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած լրագրողների փոխայցերը։