Բարի նպատակի համար պետք է վճարել, թոշակի ուղարկելը «ՍԴ ճգնաժամը» լուծելու քայլերից է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

«ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելը «ՍԴ ճգնաժամը» լուծելու քայլերից մեկն է»,- այդ մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

«Պետությունը ձեռք է մեկնում և ակնկալում է պատասխան քայլ։ Իհարկե կլինեն նաև օրինական այլ ճանապարհներ։ Սա ամենահամերաշխ և գործընկերային քայլերից մեկն է»,-  վստահեցրել է պատգամավորը։

Դիտարկման, թե արդյոք արժանապատիվ որևէ դատավորը կգնա՞ այդ քայլի, Փամբուխչյանն ասել է․
«Ենթադրություն անել չեմ կարող՝ կգնա՞ն, թե՞՝ ո՛չ, բայց ամեն դեպքում մարդկանց տրվել է հաշտությամբ գնալ պատվավոր թոշակի։ Հիմա իրենք պետք է որոշեն»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։