Գ․ Լուսավորիչ և Խորենացի փողոցների որոշ հասցեներում 8 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուր»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. դեկտեմբերի 13-ին` ժամը 10.00-ից մինչև 18.00-ն, կդադարեցվի Գ. Լուսավորիչ 4/2, Խորենացի 24/1, 24/2 հասցեների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: