Ոստիկանությունը միշտ է գաղտնալսել, ուղղակի այժմ սեփական տեխնիկայով է դա անելու․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

«Հեռախոսային խոսակցությունների վերահսկման առումով ոստիկանությունը միշտ էլ օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացրել: Այսօր էլ է իրականացնում ու միշտ է իրականցնելու, քանի որ ոստիկանությունը հանցագործությունների բացահայտման ու կանխակալման, կանխարգելման միակ ունիվերսալ ու առանցքային մարմինն է, ու առանց այդ գործառույթի՝ ուղակի հնարավոր չէ պատկերացնել ոստիկանության գոյությունը»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ ոստիկանությունը հետայսու այդ նույն գործողությունն իրականացնելու է սեփական տեխնիկական միջոցներով: Ու եթե այսօր ու նախկինում ոստիկանությունն այդ ծառայությունն իրականացրել է Ազգային անվտանգության ծառայության միջոցով, ապա այժմ նույնն անելու է իր միջոցներով: