Հարավային Օսիայում 47 հետախուզվող անձանց ցուցակում կա նաև Սաակաշվիլու անունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Հարավային Օսիայի դե ֆակտո գլխավոր դատախազ Ուրուզմագ Ջագաևի հաղորդմամբ՝ «2008-ի պատերազմում մեղադրվող Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետախուզվող անդամների ցուցակը կհամալրվի»։ Այս մասին գրում է aliq.ge-ն:

Ջագաևն այդ մասին խոսել է Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Դմիտրի Դեմեշինի հետ հանդիպմանը: Նշվում է, որ ցուցակում կա 47 հետախուզվող անձ, այդ թվում՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Դեմեշին իր հերթին խոստացել է, որ եթե հանցագործները գտնվեն Ռուսաստանի տարածքում, ապա նրանց կարող են Հարավային Օսիա արտահանձնել: