Սա անհարգալից վերաբերմունք է մեր ինքնիշխանության հանդեպ․ Թուրքիայի պատասխանը՝ ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Թուրքիայի արտգործնախարարությունն այսօր հայտարարություն է տարածել նախօրեին Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած օրենքի նախագծի վերաբերյալ:

Փաստաթղթով պահանջվում է Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանել ռուսական «C-400» հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու համար:

«Սա անհարգալից վերաբերմունք է ազգային անվտանգության վերաբերյալ մեր ինքնիշխան որոշումների հանդեպ»,- նշված է նախարարության հաղորդագրությունում: Պաշտոնական Անկարան պնդում է, որ ամերիկյան Կոգրեսի երկու պալատները նման նախաձեռնություններով են հանդես եկել՝ ներքաղաքական նկատառումներից ելնելով՝ «հայտնի հակաթուրքական շրջանակների աջակցությամբ»: