Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ։

Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի համակարգող։

Հրամանագրի մեջ Կարեն Կարապետյանը նշված է որպես «Գազպրոմբանկի» վարչության նախագահի խորհրդական։ Նա նաեւ մտնում է ռուսական «Զարուբեժնեվտի» տնօրենների խորհրդի կազմի մեջ։