ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

ԵՐԵՒԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐ,  24News

Սենատ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ 

Բանաձևը Սենատին էր ներկայացվել սենատորներ Բոբ Մենենդեսի և Թեդ Կրուզի կողմից։ Ամերիկահայ լոբբիստական Հայ-ամերիկյան խորհրդի ղեկավար Սևակ Խաչատրյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ իրենք հպարտ են այն փաստով, որ «ամերիկյան կառավարությունը վեր դասեց մարդասիրությունը աշխարհաքաղաքական շահերից»։ 

Բանաձևի համահեղինակ Բոբ Մենենսեդը, ըստ ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության, հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ճիշտ որոշում էր ամերիկյան Սենատի կողմից։ «Այս կերպ Սենատը կանգնում է պատմության ճիշտ կողմում», - հավելել է նա։ 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերին ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձև, սակայն Սենատում այդ բանաձևի վրա վետո էր դրվել Հանրապետական սենատորների կողմից՝ Թրամփի վարչակազմի խնդրանքով՝ թուրք-ամերիկյան հարաբերությունները չվտանգելու համար։