Արսինե Խանջյանն ու Քիմ Քարդաշյանն արձագանքել են Սենատի որոշմանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Քիմ

Սենատում հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանն արձագանքել է դերասանուհի Արսինե Խանջյանը: Նա էլ գրել է. «Պատմական օր է բոլոր հայերի համար: Շնորհակալությո՛ւն բոլոր նրանց, ովքեր տասնամյակներով աշխատել են այս պահը հնարավոր դարձնելու համար»:

Մինչև Սենատում քվեարկությունն ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ինսթագրամյան միկրոբլոգում հետևորդներին կոչ էր արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել ցեղասպանության մասին բանաձևին:

Բանաձևի ընդունումից հետո Քիմ Քարդաշյանը դարձյալ գրառում է արել՝ ավելացնելով 1 բառ՝ Yes!: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատն ընդունել է հայերի ցեղասպանությունը ճանաչող՝ սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված 150-րդ բանաձևը։ Այն ընդունվել է միաձայն, և դրա համաձայն՝ պաշտոնապես մերժվում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է հայերի ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։