ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Բրիտանական պահպանողական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հասել է բացարձակ մեծամասնության՝ ստանալով 327 աթոռ, ինչը Brexit-ի իրականացման համար հնարավորություններ է ստեղծում։
«Ակնհայտ է, որ Պահպանողական կուսակցությունը նոր հզոր մանդատ է ձեռք բերել, որպեսզի կարողանա Brexit-ն իրականացնել ու առաջ տանել»,- ասել է Ջոնսոնը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին «մեծ հաղթանակի» առթիվ: