Թինա Կանդելակին ու Մարգարիտա Սիմոնյանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

Կանդելակի

Հեռուստահաղորդավարուհի և բիզնեսլեդի Թինա Կանդելակին և RT և Sputnik գործակալությունների գլխավոր խմբագիր Մարգարիտ Սիմոնյանը արձագանքել են ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Գրել է Звезда-ն։ 

Ամերիկացի սենատորների առաջին որոշումը մեկնաբանել է Կանդելակին, որը մայրական կողմից հայուհի է։

«Հայ ժողովրդի համար նշանակալի օր է: Հանգիստ ննջեք, իմ նախնիներ: Մենք աղոթում ենք ձեզ համար և երբեք չենք մոռանա այս ողբերգությունը և ոչ մեկին թույլ չենք տա մոռանալ այն»,- գրել է հաղորդավարուհին։

 Սիմոնյանը պատսխանել է ընկերուհուն, ինչպես նաև շնորհակալություն հայտնել մյուսներին։ 

«Իմ երախտագիտությունն ու արցունքներն եմ հղում, որ 1915-ին գազանաբար տանջահար արված իմ նախնիների արյունն է թորվել այս հարյուր տարիներին»,- ասել է RT-ի գլխավոր խմբագիրը։