Թուրքիայի խորհրդարանական ուժերը դատապարտել են ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանության ընդունումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

Թուրքիայի սենատ

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 12-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող №150 բանաձևը։ Թուրքիայի բարձրաստիճան քաղաքական շրջանակների արձագանքները չուշացան։ Սենատի որոշմանն արդեն արձագանքել են Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Գրել է Ermenihaber-ը։

Իսկ իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակացության  (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Մահիր Ունալը հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ Սենատի որոշումը ընդունում  է «առ ոչինչ»։

Սենատի այս պատմական քայլին արձագանքել են նաև մեջլիսում ներկայացված 3 ընդդիմադիր ուժերը՝ «Ժողովրդահանրապետական» (CHP), «Ազգայնական շարժում» (MHP) և «Լավ»  (İYİ PARTİ)  կուսակցությունները։ Այդ կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների նախագահները դատապարտել են Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։

Թուրքիայի քաղաքական կուսկացությունները հայտարարել են, որ ի պատասխան ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի՝ Սենատի ընդունած որոշման, Թուրքիայի խորհրդարանում ներկայացված կուսակցությունները ևս պետք է հանդես գան միասնական որոշմամբ։