Արթուր Ավետիսյանը ճանաչվել է տարվա երիտասարդ մարզիկ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

Արթուր Ավետիսյան

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ճանաչվել է 2019 թվականի` լավագույն երիտասարդ մարզիկ:

Նախարարությունն ամփոփել է «Երիտասարդական մրցանակաբաշխություն 2019» ծրագիրը: Դեկտեմբերի 12-ին Երևանի պետական կամերային թատրոնում տեղի է ունեցել ծրագրի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը, որին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: