Ադրբեջանական կողմն ընկալումների հետ կապված խնդիրներ ունի. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

Արցախ

Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է: Վերջին անգամ Բրատիսլավայում ելույթի ժամանակ ԱԳ նախարարը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։ Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար», - ասել է Նաղդալյանն ու հավելել՝ Ադրբեջանը 30 տարուց ավել ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է՝ որևէ պարագայում  չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Արցախի անվտանգությունը ենթակա չէ զիջման։

«Ադրբեջանական կողմը կամ ընկալումների հետ կապված որոշակի խնդիրներ ունի կամ, պարզապես, չի ցանկանում ընկալել։ Արցախի ու Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու», - շեշտել է ԱԳՆ խոսնակը։

Անդրադառնալով բանակցային սեղանին քննարկվող փաստաթղթին՝ արտաքին գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ բազմիցս ասել են՝ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում։