Թբիլիսիում առաջարկում են տոներին մեկնել Երևան․ Հակոբ Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News  

Թբիլիսի

Թբիլիսիում առաջարկում են տոներին մեկնել Երեւան։ Այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի համագործակցության արդյունքում Երևանում անցկացվող ամանորյա միջոցառումները լայնորեն լուսաբանվում են Վրաստանում։
Թբիլիսիի կենտրանական հատվածում տարածվում են գովազդային վահանակներ, սոցիալական հարթակների ու տեղական ռադիոյի միջոցով իրականացվում է «Տոնենք Ամանորը հարևանների հետ» մարքեթինգային արշավը»,- գրել է Կարապետյանը։