Պետք է միայն շնորհավորել․ ռուս քաղաքագետը՝ ԱՄՆ Սենատի կողմից ցեղասպանության ճանաչման մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

«Հայկական և ռուսական մամուլի փոխազդեցությունը երևում է հայ-ռուսական  շփումներում, ինչն իր հերթին կարևորվում է նաև Լազարևյան ակումբում։ ԶԼՄ փոխազդեցությունը ոչ միշտ է բանակցային բնույթ ունենում, բայց, հուրախություն մեզ, այն կոմպենսացնում է երկու երկրների լրատվական դաշտի ակտիվ, ընկերական շփումները», - այս մասին Երևանում ընթացող ռուս-հայկական Լազարևյան ակումբի երրորդ նիստից հետո 24News-ի հետ զրույցում նշեց ռուս լրագրող, քաղաքագետ, ՄՊՀ Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը։

Տրետյակովն անդրադարձավ նաև ԱՄՆ Սենատի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը։

«Դրական եմ վերաբերվում ԱՄՆ սենատի կողմից ցեղասպանության ճանաչմանը, սա մեծ իրադարձություն է հայերի համար, պետք է միայն շնորհավորել հայերին։ Հասկանալի է, որ Թուրքիան, Ադրբեջանը և նրանց մամուլը բացասական են վերաբերվելու այս փաստին, կարծում եմ՝ Թուրքիան արդեն դիվանագիտական դեմարշներ է նախատեսել: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ այս բանաձևի ընդունումը հայկական սփյուռքի երկարատև ջանքերի շնորհիվ է», - նշեց Տրետյակովը։

Մանրամասները՝ տեսանյութում։